Լրահոս

15.01.2013 16:40


Հրանտ Բագրատյանի արտաքին քաղաքականության ուրվագծերը

Հրանտ Բագրատյանի արտաքին քաղաքականության ուրվագծերը

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բարեկամներ, ահա և արտաքին քաղաքականության խոստացված ուրվագծերը
ՀՀ արտաքին քաղաքականության ուրվագծեր

1. Արտաքին քաղաքականության գերակա սկզբունքն է՝ մեր աշխարհով մեկ սփռված ժողովրդի հավիտենականության երաշխիքը անկախ հայկական պետականությունն է։
2. Արտաքին քաղաքականությունը առաջիկա տարիներին պետք է լինի ինքնակենտրոն՝ պրոեվրոպական, պրոռուսական կամ պրոամերիկյան մւտեցումների գերակայությունը կարող է հանգեցնել մեր տարածքում գերտերությունների շահերի բախմանը։ Հայաստանը չի կարող իր տարածքում թույլ տալ գերտերությունների շահերի հակասությունների հետագա խորացում։
3. Հայաստանը առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ ԱՊՀ հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որևէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ։ 
4. Ցանկացած նոր օրենք, որոշում, ցանկացած պայմանագիր կամ համաձայնագիր, ինչի կիրարկման արդյունքում առկա է ինքնիշխանության (սուվերենության) կորուստ, կարող է ուժի մեջ մտնել միայն հանրաքվեից հետո։ 
5. ԼՀՂ հարցի լուծումն այս փուլում իրական փոխզիջումային տարբերակի մշակումն է, ինչը հնարավոր կլինի բանակցությունների նժարը բացառապես ԼՂՀ-ի և Ադբեջանի միջև տեղափոխելու դեպքում։
6. ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում։ 
7. Ուժերի հետագա հավասարակշռվածությունը Ադրբեջանի օգտին չթեքելու համար անհրաժեշտ է մասսայաբար բնակեցնել Հայաստանը և ԼՂՀ Ադրբեջանից մազապուրծ փախած հայերով, սիրիահայերով։ Պետք է կյանքի կոչել “Նոր հայրենիք”, “Նոր Հալեպ” ծրագրերը։ 
8. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հրատապ խնդիր է։ Իսկ դա հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում։ 
9. Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ երկրների ինքնիշխանությանն օժանդակելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է։ 

10. Սփյուռքահայության հետ հարաբերությունները պետք է զարգացնել նկատի ունենալով նրանց Հայաստանում ներդրող ու ակտիվ գործարար լինելու կարգավիճակը։ Այլ օգնություն, բացառությամբ բարեգործական ու հումանիտար ակցիաների, մեզ պետք չէ. Դա վնասում է և մեզ, և սփյուռքահայերին։ Սփյուռքի պասիվ ներդրողների համար (պորտֆելային) համահայկական բանկը կվերածվի համահայկական ներդրումային հիմնադրամի։ “Հայաստան” համահայկական հիմնադրամի կարգի կառույցների գործունեությունն աստիճանաբար կսառեցվի»։

Այս խորագրի վերջին նյութերը