Լրահոս

15.01.2013 16:40


Քաղաքացիական ծառայության համակարգը` 2012-ին

Քաղաքացիական ծառայության համակարգը` 2012-ին

2012թ. Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում հայտարարվել է թափուր պաշտոնների զբաղեցման մասին 750 հայտարարություն, որոնցից կայացել է 665-ը: 85 մրցույթներ չեն կայացել հիմնականում դիմումատուներ չլինելու պատճառով: Կայացած 91 մրցույթներում հաղթող ճանաչվողներ չեն եղել: Ընդհանոր առամբ կայացած մրցույթներին մասնակցել է 1325 քաղաքացի: 

Անցնող տարվա ընթացքում 4 փուլով անցկացվել են նաև կրտսեր թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ հավաստագրման թեստավորումները, որոնց մասնակցել է 1719 քաղաքացի: Նրանցից 1375-ը, ստացել են հավաստագրեր և դրանց հիման վրա` կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Անցած տարվա ընթացքում հավաստագիր ունեցող քաղաքացիների կողմից համալրվել է քաղաքացիական ծառայության թվով 252 թափուր կրտսեր պաշտոն: 

2012 թ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվել ծառայողական քննություն անցկացնելու 10 դիմում: Դրանցից 6-ը ներկայացրել են կարգապա­հա­կան տույժ կիրա­ռելու իրավա­սու­թյուն ունեցող պաշտո­նա­տար ան­ձինք, 4-ը քաղաքացիական ծառայողները` պարզելու իրենց նկատմամբ կիրառված կամ կիրառվելիք կարգապահական տույժի հիմնավորվածությունը: Դիմումների հիման վրա ՀՀ ՔԾԽ-ի կողմից անցկացվել է 7 ծառայողական քննություն:

Քաղաքացիական ծառայողների կողմից ներկայացված 4 դիմումների կապակցությամբ նշանակվել է 3 ծառայողական քննու­թյուն­ (2 քաղաքացիական ծառայողների դիմումներով անցկացել է 1 ծառայողական քննություն): Դրանց արդյունքում` 1 քաղաքացիական ծառայողի կողմից ներկայացրած դիմումը համարվել է անհիմն, իսկ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժը` հիմնավոր: 3 քաղաքացիական ծառայողի մասով ՀՀ ՔԾԽ-ն միջնորդվել է նրանց նկատմամբ կիրառել ավելի մեղմ պատիժ:

Կարգապա­հական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտո­նա­տար անձանց կողմից ներկայացված 6 դիմումներից 5-ով նշանակվել են ծառայողական քննություններ:  Դրանց արդյունքում` 2 ծառայողական քննություն դադարեցվել է, 1-ով` տրվել է համաձայնություն կիրառելու զբաղեցրած պաշտոնից ազատման հանգեցնող կարգապա­հական տույժը, 1-ով` համաձայնություն չի տրվել քաղաքացիական ծառայողին  ազատել զբաղզեցրած պաշտոնից` և միջնորդվել է կիրառել կարգապահական տույժ: 1 դիմումի կապակցությամբ ծառայողական քննություն չի նշանակվել` համապատասխան դիմումը ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված ընթացակարգերի խախտմամբ ներկայացված լինելու պատճառով: 1 ծառայողական քննությունն դեռևս ընթացի մեջ է:

Անցնող տարվա ընթացքում ՀՀ ՔԾԽ-ն, քաղաքացիական ծառայության օրենսդրության պահպանման և կադրային գործի վարման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմում անցկացրել է 6 ուսումնասիրություն:  Դրանցից 5-ի պարագայում օրենսդրության պահանջների էական խախտումներ, սխալներ ու թերացումներ չեն հայտնաբերվել: Իսկ ուսումնասիրություններից մեկով կատարվել են միջնորդություններ` կապված աշխատանքի ցածր կատարողականների դեպքում աշխատավարձի իջեցում կարգապահական տույժը կիրառելու` սահմանված պահանջների պահպանման հետ:                                                                                                                                                                   

Այս խորագրի վերջին նյութերը