Լրահոս

16.01.2013 09:45


Վազգեն Խաչիկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել

Վազգեն Խաչիկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը միայն երեկ է ստացել պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի նյութերը և դրանց ծանոթանալու համար ունի ընդամենը 15 օր: Երեկ այս մասին թերթի հետ զրույցում ասել է ինքը` Վարոսյանը: Հունվարի 8-ին ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունից հայտնել էին, որ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործում Վազգեն Խաչիկյանի և ևս 12 պատասխանատուների վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է, և նութերը տրամադրվել են պաշտպանական կողմին` դրանց ծանոթանալու համար: Ժորա Վարոսյանը երեկ թերթին հայտնել է, որ դեռևս չի էլ հասցրել թերթել քրեական գործի նյութերը, հետևապես չի կարող դրանց վերաբերյալ որևէ կարծիք հայտնել: Թերթի հարցերին ի պատասխան Խաչիկյանի պաշտպանն ասել է, որ իր պաշտպանյալր իրեն առաջադրված մեղադրանքր չի ընդունել և իրեն մեղադրվոդ արարքում մեդավոր չի ճանաչում: Հարցին, թե արդյոք տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ Խաչիկյանը ցուցմունք տվե՞լ է, Վարոսյանր պատասխանել է. «Նա երկու անգամ ցուցմունք է տվել երբ դեռևս գործով որպես վկա էր անցնում, և այժմ, երբ նա մեղադրյալի կարգավիճակ ունի, իմաստ չկա նույն ցուցմունքները կրկնել ու նույն բաները ասել: Նա նախկինում ամեն ինչ ասել է»: Թերթը նշում է, որ երբ պաշտպանական կողմը ավարտի ծանոթանալ քրեական գործի նյութերին, կարող է հանդես գալ միջնորդություններով, ինչից հետո քրեական գործը կուղարկվի դատախազություն, որտեղ հաստատվելու դեպքում էլ արդեն կուղարկվի դատարան: Մեղադրանքի հաստատման դեպքում Վագգեն Խաչիկյանին սպասում է մինչև ութ տարվա ազատազրկում:

Չորրորդ ինքնիշխանություն

Այս խորագրի վերջին նյութերը