Լրահոս

16.01.2013 10:20


Արտառոց միջադեպ ՀՀԿ պատգամավորի մասնակցությա՞մբ

Արտառոց միջադեպ ՀՀԿ պատգամավորի մասնակցությա՞մբ

«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրում է, որ դեկտեմբերի 31-ի գիշերը արտառոց միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ: Նոր Արեշի թաղային հեղինակություն համարվող մի խումբ տղաներ փորձել են «հաշիվ մաքրել» պատգամավորի հետ ինչ-որ հարցի կապակցությամբ: Արդյունքում քաշքշուկ է սկսվել: Իրավիճակից դուրս գալու համար ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանն իրեն ամրակցված ատրճանակից օդ է կրակել: Բարեբախտաբար, վիրավորներ չկան: Չկա նաև իրավապահներին տրված հաղորդում և պաշտոնական տեղեկություն: «Ժողովուրդ»-ը փորձել է կատարվածի մասին մեկնաբանություններ ստանալ Արտակ Սարգսյանից, սակայն նա այդպես էլ չի գտնվել:

Այս խորագրի վերջին նյութերը