Լրահոս

16.01.2013 10:51


Փրկարարները վերականգնել են երթևեկությունը

Փրկարարները վերականգնել են երթևեկությունը

Հունվարի 15-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանա­պար­­հի 2-րդ կմ-ում «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով թեքվել և փակել է ավտոճանապարհը, ինչի հետևանքով առաջացել է խցանում:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները` «Ուրալ» (ա­մենա­գնաց) ավտոմեքենայով:

Փրկարարներն ավտոճանապարհի երթևե­­կելի հատված են դուրս բերել «Իվեկո» մակնիշի C2689XC պ/հ ավտոմեքենան (վարորդ` Բուլղարիայի քաղաքացի Աթանաս Իորդանովիչ): Երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը