Աշխարհ

17.01.2013 11:00


Էրդողան. «Մենք կշարունակենք ռմբակոծել քրդերին»

Էրդողան. «Մենք կշարունակենք ռմբակոծել քրդերին»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակելու են ռմբակոծել Իրաքի տարածքում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության ճամբարները։

Ըստ  zman.com-ի՝ այս  հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ նախօրեին թուրքական օդուժը հարվածել է քրդական ճամբարներին։ Զոհերի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։

Էրդողանը հայտնել է, որ այդ ճամբարներում քրդերը պատրաստում են իրենց գրոհայիններին, ովքեր հարձակվում են թուրքական գյուղերի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը