Լրահոս

17.01.2013 11:35


Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. (տեսանյութ)

Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. (տեսանյութ)

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ ժամանել է Հայաստան:

Իվանիշվիլիին դիմավորել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Հրայր ովմասյանն ու այլ պաշտոնատար անձինք:

Նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Բիձինա Իվանիշվիլին կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:

Ուշագրավ է, որ Բիձինա Իվանիշվիլիի Հայաստան ժամանելու մասին առաջին տեղեկությունները հայտնվել են նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում: 

Այս խորագրի վերջին նյութերը