Լրահոս

17.01.2013 14:21


Վրաստանի վարչապետը նաև հայ համայնքի շնորհիվ է ընտրություններում հաղթել

Վրաստանի վարչապետը նաև հայ համայնքի շնորհիվ է ընտրություններում հաղթել

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանի հայ համայքնի նկատմամաբ ջերմ վերաբերմունք ունի, և վերջին խորհրդարանական ընտրություններում նաև հայ համայնքի շնորհիվ է «Վրացական երազանք» կոալիցիան հաղթական տարել:

Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ Վրաստանի հայ բնակչության առջև պարտավորություն է ստանձնել, և դա իրագործելու ժամանակն է:

–Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Վրաստանի հայությունը վստահի մեզ ու հավատա, որ ապրում է սեփական երկրում: Վրաստանի հայ համայնքը կարող է ամբողջությամբ վստահ լինել, որ նախընտրական շրջանում իրենց տրված խոստումները կկատարվենՀայերը Վրաստանում պետք է զգան ինչպես իրենց հայրենիքում։ Ի դեպ, իմ շրջապատում ես շատ հայ ընկերներ ունեմ,–հայտարարել է Իվանիշվիլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը