Լրահոս

17.01.2013 14:53


Ստոմատոլոգիական ծառայությունների գները 50%-ով կարող են բարձրանալ

Ստոմատոլոգիական ծառայությունների գները 50%-ով կարող են բարձրանալ

Այսօրվա ասուլիսին ՀՀ գլխավոր ստամատոլոգ Լազեր Եսայանը և Հայաստանի ստամատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանն անդրադարձել են «Արտոնագրային վճարների միասին» օրենքում կատարված փոփոխությունների  հետևանքով  ատամնաբուժական ծառայության հարկերի բարձրացմանը։

Լազեր Եսայանը նշեց, որ «Արտոնագրային վճարների միասին» օրենքում կատարված փոփոխությունների ժամանակ  հաշվի չեն առնվել մանկական ստոմատոլոգիան,  տեխնիկական լաբորատորիաները. «Մեկ ատամ բուժելու համար կլինիկան  հարկվում է երեք անգամ։ Այս օրենքով մի ստոմատոլոգիական աթոռի համար պետք է վճարեն 80 000 դրամ»,-ասել է նա։

Աշոտ Գևորգյանն  էլ ընդգծեց, որ իրենք վիրավորված են, քանի որ ստոմատոլոգիան առանձնացրել են  առողջապահական այլ ոլորտներից: «Մեզ դասել են վարսավիրանոցների, ռեստորանների խաղատների շարքին»,–նշեց բանախոսը՝ հավելելով, որ  այս օրենքի պատճառով  տուժելու է ժողովուրդը,  քանի որ 50%-ով ավելանալու են ստոմատոլոգիական ծառայությունների գները: Ըստ Գևորգյանի՝ նոր օրենքը բերելու է ստոմոտոլոգիական ծառայություններ մատուցող  բազմաթիվ ընկերությունների փակմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը