Լրահոս

17.01.2013 15:09


ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

Ս/թ. հունվարի 16-17-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լյովա Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող` Հյուսիսատլանտյան Դաշինքի ու գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Նիստի օրակարգի համաձայն անց են կացվում հանդիպումներ Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղության աջակցության գործողություններին մասնակցող պետությունների, ինչպես նաև Եվրանտլանտան գործընկերության խորհրդի անդամ երկրների ձևաչափերով: Պատվիրակությունը Երևան է վերադառնալու հունվարի 18-ին:

Այս խորագրի վերջին նյութերը