Լրահոս

17.01.2013 16:00


Տեսախցիկն ամրագրել է Դեդ Հասանին սպանած հնարավոր դիպուկահարին (տեսանյութ)

Տեսախցիկն ամրագրել է Դեդ Հասանին սպանած հնարավոր դիպուկահարին (տեսանյութ)

«Life News»-ի փոխանցմամբ՝ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանին՝ Դեդ Հասանին սպանած հնարավոր դիպուկահարին Մոսկվայի Պովարսկի փողոցի տեսախցիկն ամրագրել է։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են մեծ պայուսակով երկու տղամարդ ժամը 12։49-ին մտնում այն շենքը, որտեղից մեկ ժամ հետո կրակոցն է արձակվել։

Ժամը 11։57-ին էլ նույն տեսախցիկն ամրագրել է, որ մի տղամարդ այդ շենքի մուտքի մոտ խոսում է բջջային հեռախոսով և հավանաբար տեղեկություն ստանում Ասլան Ուսոյանի տանը հետևող մարդկանցից։ Այնուհետև նրան են մոտենում մյուս երկու տղամարդիկ, ինչ–որ բան քննարկում, հետո հեռանում են, այնուհետև հետ վերադառնում և մտնում շենք։

Կայքը փոխանցում է, որ այս տեսագրությունը փնտրում են նաև «օրենքով գողերը»՝ Դեդ Հասանին սպանողներից վրեժխնդիր լինելու համար։

Ենթադրվում է, որ հնարավոր դիպուկահարներին տեսագրել են նաև Պովարսկի փողոցում տեղադրված մյուս տեսախցիկները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը