Լրահոս

18.01.2013 10:08


«ՉԻ». «Արմեն Մովսիսյանը հրաժեշտ է տալու նախարարի պաշտոնին»

«ՉԻ». «Արմեն Մովսիսյանը հրաժեշտ է տալու նախարարի պաշտոնին»

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկությաններով` «նախագահական ընտրություններից հետո նոր ձևավորված կառավարությունում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվողների թվում է լինելու ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Խոսակցություններ կան, որ հանքարդյունաբերության ոլորտում սկանդալներ են հասունանում, և դրանք ջարդվելու են հենց էներգետիկայի նախարար գլխին: Թերթին հասած լուրերի համաձայն՝ սկանդալները կապված են լինելու դրսի ներդրողների հետ, որոնցից շատերին հայրենի կառավարությունը գցել է, և քավության նոխազի դերում հանդես է գալու էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը: Թերթը գրում է, որ պաշտոնանկությունը Արմեն Մովսիսյանի համար այնքան էլ մեծ կորուստ չի լինի, քանի որ նա առանց այդ էլ անգործության է մատնված: Թերթը հիշեցնում է, որ նա սովորություն ունի կարևորագույն հարցերի քննարկման ժամանակ iPad-ով «շարիկ» գլորել, և դա կարող է անել նաև նախարար չեղած ժամանակ»:

Այս խորագրի վերջին նյութերը