Լրահոս

18.01.2013 11:51


Ալժիրում հատուկ գործողության ժամանակ 30 պատանդ է մահացել

Ալժիրում հատուկ գործողության ժամանակ 30 պատանդ է մահացել

Իսլամիստ գրոհայիններից նավթագազային համալիրի ազատագրմանն ուղղված Ալժիրի զինված ուժերի ռազմական գործողությունների ժամանակ մահացել է 30 պատանդ: «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ գրոհը տևել է ավելի քան 6 ժամ։

Զոհվածների թվում են 8 ալժիրցի և 7 օտարերկրացի պատանդ, որոնցից 2-ը բրիտանացի, 2-ը ճապոնացի, 1-ը ֆրանսիացի, մյուս մահացածների ազգությունները ճշտվում են:

Ռազմական գործողության ընթացքում սպանվել է 11 ահաբեկիչ, այդ թվում հարձակմանը մասնակցած ահաբեկչական կազմակերպություններից մեկի առաջնորդը: Սպանվել է նաև ալժիրյան «Աբու ալ-Բարաա» խմբավորման առաջնորդ Աբդուլլահ Ուլդ Ահմիդան:

Այս խորագրի վերջին նյութերը