Լրահոս

18.01.2013 15:41


Նախագահի թեկնածու. «Գրվելու է մի պատմություն, որտեղ պարզվի՝ Պարույր Հայրիկյանը Լֆիկ Սամոյի զինվորն է եղել»

Նախագահի թեկնածու. «Գրվելու է մի պատմություն, որտեղ պարզվի՝ Պարույր Հայրիկյանը Լֆիկ Սամոյի զինվորն է եղել»

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին կոչ է արել հանել թեկնածությունը: Ա. Հարությույանն ընդգծել է, որ Պ. Հայրիկյանին դիմում է «դու»–ով և ասել է.

Պարո՛ւյր, դու այն մարդն ես, որ պետք է մնաս պատմության մեջ: Գրվելու է մի պատմություն, որտեղ պարզվի՝ դու Լֆիկ Սամոյի զինվորն ես եղել: Ո՞վ է Րաֆֆին, ո՞վ է Բագրատյանը։ Ի՞նչ կապ ունեն նրանք ազատության հետ: Դու էլ ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկել մորդ գերեզմանին։ Սա՞ է քո ձեռքբերումը: Խնդրում եմ՝ մի մխտռվի սրանց հետ: Ուզում եմ, որ մնաս պատմության մեջ, որովհետև միակ մարդն ես, որի կենսագրությունը ոչ մեկը չունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը