Լրահոս

20.06.2009 12:35


Արամ Կարապետյան. «Դա իշխանական պրոյեկտ է»

Արամ Կարապետյան. «Դա իշխանական պրոյեկտ է»

-Տեղյակ չեմ ո՛չ ծրագրին, ո՛չ կանոնադրությանը։ Գիտեմ, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել և ողջունել է Արմենական-ռամկավար ազատական կուսակցության ստեղծումը։ Այդտեղից կարող եմ ենթադրել, որ դա իշխանական պրոյեկտ է։ Կարծում եմ' դա պրոյեկտ է, որպեսզի հնարավորինս թուլացնի Ռամկավար ազատական կուսակցության դիրքերը և երևի, Տիգրան Սարգսյանի համար մի նոր լիբերալ տիպի կուսակցություն ստեղծվի՝ որպես հենարան,- «Ինչպե՞ս եք վերաբերվում Արմենական-ռամկավար ազատական կուսակցության ստեղծմանը» «7օր»-ի հարցին պատասխանել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Նրա կարծիքով, սակայն, այդ «պրոյեկտը չաշխատող պրոյեկտ է», որովհետև քաղաքական դաշտն արդեն բավականաչափ բաշխված է «սև ու սպիտակի».

-Կարծում եմ՝ փորձ է արվում ինչ-որ նոր գաղափարախոսություն ստեղծել, մի նոր երրորդ ուժ, այնինչ՝ դաշտն արդեն դարձել է սև ու սպիտակ։ Կա իշխանություն և արմատական ընդդիմություն, մնացածը, ինչը մեջտեղում կլինի, կա՛մ պետք է մի կողմ քաշվի, կա՛մ այս երկու բևեռներից մեկի կողմը լինի։ Դաշտն արդեն իսկ ամբողջական է, և, իմ կարծիքով, գնալու է դաշտի արմատականացում, առավել, քան այսօր,–նշել է Ա. Կարապետյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը