Լրահոս

19.01.2013 09:46


Մամուլ. «Իշխանական վերնախավում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հստակ հրահանգ է իջեցվել»

Մամուլ. «Իշխանական վերնախավում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հստակ հրահանգ է իջեցվել»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` իշխանական վերնախավում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հստակ հրահանգ է իջեցվել 2012թ. արդյունքներն ամփոփելիս արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ: Սա, ի դեպ, այն թիվն է, որ հրապարակել էր Սերժ Սարգսյանն ամանորյա իր ուղերձում: Կասկած չկա, որ հունվարի վերջին, երբ արդեն ԱՎԾ-ն հրապարակի իր ցուցանիշները, այդ թիվը կամրագրվի պաշտոնապես: «Ու սա այն դեպքում, երբ 2012թ. Հայաստանում չի բարձրացել ոչ աշխատավարձը, ոչ կենսաթոշակը, ավելին, օտարերկրյա ներդրումների առումով էլ ավելի քան 35 տոկոս նվազում է արձանագրվել: Այնպես որ, որքան էլ իշխանությունները քարոզչական նկատառումներով տնտեսական աճ ֆիքսեն, ՀՀ շարքային քաղաքացին, միևնույն է, իր մաշկի վրա չի զգացել դա»,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը