Լրահոս

19.01.2013 13:12


Պատահարներ

Պատահարներ

Հունվարի 19-ին՝ ժամը 08։10-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկում (պատկանում է «Վորդ Վիժն» կազմակերպությանը) ծխապատ գոտի է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 08։45-ին, մարվել`09։27-ին: Այրվել են աշխատասենյակը (4 քմ), գրքի կապոցներ և վնասվել է երկու համակարգիչ:

 ***

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 19-ին՝ ժամը 03։55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թազագյուղ-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2109» մակնիշի 31 ՏԼ 468 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել «Շանթ-Սերյան» ՍՊԸ-ի աշխատակցին: Ժամը 04։30-ի դրությամբ փրկարարները «ՎԱԶ 2109»-ի վարորդին տեղափոխել են Մարտունի քաղաք: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան ձնակույտից դուրս բերելու համար:

***
Այրվել է կրպակ
Հունվարի 19-ին՝ ժամը 01։17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան փողոցում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։46-ին, մարվել` 02։17-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Մինասյանին պատկանող մրգի կրպակը:

***

Թունավորում դեղորայքի չարաշահումից

Հունվարի 18-ին՝ ժամը 23։58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 23։20-ի սահմաններում դեղորայքային թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի բնակչուհի, 1984թ. ծնված Գայանե Խաչատրյանը: Բժիշկներն առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Հայտնաբերվել է դի

Հունվարի 18-ին՝ ժամը 14։17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 68 շենքի 58 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02». «1-03» ծառայությունները: Փրկարարները ժամը 14։45-ին, բացելով դուռը, հայտնաբերել են 1926թ. ծնված Մանուչարովա Տակուշի դիակը:

***

Քամին վնասել է մի շարք շինություններ

Հունվարի 18-ին՝ ժամը 13։39-ին, ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Սյունիքի Մարզի Գորիս քաղաքի Արևշատ թաղամասի նախկին մանկապարտեզի թիթեղյա տանիքը` 312 քմ, մակերեսով, թիվ 2 մանկապարտեզի տանիքը` 240 քմ մակերեսով և պատուհանը` 3 քմ մակերեսով: Վնասվել է նաև Սյունիք թաղամասի թիվ 46 տան տանիքը` 30 քմ մակերեսով:

***

Հունվարի 18-ին՝ ժամը 10։25-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի Մարզի Շինուհայր գյուղում քամու հետևանքով վնասվել են մի շարք շինություններ: Դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամին պոկել է մանկապարտեզի տանիքը` 100 քմ, երկփեղկ պատուհանը` 5.25 քմ, նույն գյուղի թիվ 3 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը` 21 քմ և պոլիմերային կոշիկի գործարանի թիթեղյա տանիքը` 150 քմ մակերեսով: Տուժածներ չկան:

***

Փլուզվել է շենքի միջնապատը

Հունվարի 18-ին՝ ժամը 9։25-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյաններ փողոցի թիվ 12 շենքի 2-րդ հարկի միջնապատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տուժածներ չկան: Փլուզվել է շենքի միջնապատը` 20 քմ ընդհանուր մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը