Լրահոս

20.01.2011 00:10


Սերժ Սարգսյանը ստորագրել է «Լեզվի մասին» օրենքը

Սերժ Սարգսյանը ստորագրել է «Լեզվի մասին» օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրակրթության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ներքին աուդիտի մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Այս խորագրի վերջին նյութերը