Լրահոս

20.06.2009 13:48


Պարույր Հայրիկյանը՝ համաներման մասին

-Մարտի 1-ը և դրա հետևանքները միայն իշխանություններին չեն վերաբերում։ Եթե շատ խորանանք, իշխանություն և արմատական ընդդիմություն՝ տարբերություն էլ չկա,-ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Խոսելով համաներման մասին՝ բանախոսն ասել է, թե համաներումը՝ որպես ներողամտության դրսևորում, կարող է միայն դրական արձագանք ունենալ. «Որպես քրիստոնյա ժողովուրդ՝ մենք գիտենք, որ ներողամտությունը մեծագույն շնորհներից է, որ մարդը կարող է տալ դիմացինին։ Այս քայլով Հայաստանը ևս մի քայլ կատարեց դեպի քրիստոնեական արժեքային համակարգի ընդունում։ Գիտեմ, որ լուրջ դժգոհություններ կան, բայց չափավորությունը նույնպես հասկանալի է։ Հասարակության անվտանգության ապահովության համար պատասխանատու իշխանությունները պարտավոր են նաև մտահոգ լինել այն առնչությամբ, որ չարը չխրախուսեն»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը