Լրահոս

22.01.2013 09:55


Կան փակ ավտոճանապարհներ

Կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 09։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ,Գեղարքունիքի մարզի Բերդ –Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ), Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը