Լրահոս

20.06.2009 14:52


Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ–ն արբանյակ կուսակցությունների ստեղծման կարիք չունի»

Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ–ն արբանյակ կուսակցությունների ստեղծման կարիք չունի»

ՀՀԿ մամուլի խոսնակ Էուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ առաջին անգամ է լսում ՀՌԱԿ-ը քայքայելու նպատակով իշխանությունների կողմից Արմենական-ռամկավար ազատական կուսակցությունը հիմնադրելու մեղադրանքների մասին։

Նա նշել է, որ իշխանությունները կոալիցիա են կազմել, և Երևանի քաղաքապետի ընտրությունները ևս ապացուցեցին, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀՀԿ-ն հասարակությունում բարձր վարկանիշ ունեն։ Եվ, փաստորեն, իշխանությունները որևէ նման կազմակերպություն կամ արբանյակ կուսակցություն ստեղծելու կարիքը չեն զգում։

Իսկ ընդհանրապես, ՀՀԿ-ն ողջունում է քաղաքակիրթ մրցակցությունը քաղաքական համակարգում.

-Նոր կուսակցությունների ստեղծումը չի հակասում Սահմանադրությանը և այդ մարդկանց իրավունքն է։ Այն բոլոր գործառույթները, որոնք ձևավորվում են ժողովրդավար արժեքների և քաղաքակիրթ մրցակցության կանոների մեջ, մեզ համար ընդունելի են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը