Լրահոս

22.01.2013 16:58


Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Հունվարի 21-ին, ժամը 05.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշ է հայտնաբերվել:
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության բաժնի աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1983 թ. ծնված Մակար Գ.-ի անձնական զննության ժամանակ, նրա դրամապանակից հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Մակար Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը