Լրահոս

23.01.2013 13:10


Մերկասառույցը՝ շղթայական ավտովթարի պատճառ

Մերկասառույցը՝ շղթայական ավտովթարի պատճառ

Այսօր՝ հունվարի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամրջի տակ ընկած հատվածում մերկասառույցի պատճառով բախվել են մի քանի ավտոտրանսպորտային միջոցներ, հայտնում է shamshyan.com-ը: 

Պարզ է դարձել, որ վնասվել են «Վազ 2107», «Օպել», «Նիսսան», «Միցուբիշի-Պաջեռո», «Վազ 2105» և «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է:

Մի քանի ավտոմեքենաների վարորդներ, չսպասելով ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը, իրենց ուժերով տեղափոխել են վթարված մեքենաները: 

Այս խորագրի վերջին նյութերը