Լրահոս

23.01.2013 14:22


Րաֆֆի Հովհանիսյանը քաղաքացիներին հորդորել է մասնակցել նախագահական ընտրություններին

Րաֆֆի Հովհանիսյանը քաղաքացիներին հորդորել է մասնակցել նախագահական ընտրություններին

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր «Դռնեդուռ» քարոզարշավի շրջանակներում  այսօր Էրեբունի վարչական շրջանում էր։ Նախագահի թեկնածուն՝ անցնելով խանութից խանութ, մտնելով շուկա և անցորդների ձեռքը սեղմելով՝  քաղաքացիներին հորդորել է անպայման մասնակցել նախագահական ընտրություններին։

«Դռնեդուռ շրջելու մարտավարությունը իր մոտեցումն է և նպատակ ունի պարզապես գնահատել յուրաքանչյուր քաղաքացուն։ Ուզում եմ այս 25 օրվա ընթացքում ճանաչել մեր քաղաքացիներին, ծանոթանալ նրանց հուզող հարցերին, որպեսզի մեր սովորական քաղաքացիների կյանքը փոխվի այս ընթացքում»,- ասել է նախագահի թեկնածուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը