Լրահոս

24.01.2013 11:58


Քարաթափում

Քարաթափում

Հունվարի 24-ին՝ ժամը 10։22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցի հա­րա­կից սարալանջից (Հաղթանակ կամրջի մոտակայք) տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևան­քով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 10։59-ին փրկարաները քարերը հեռացրել են ճանապարհից, և երթևեկությունը վերականգնվել է:

 

Այս խորագրի վերջին նյութերը