Լրահոս

24.01.2013 17:46


Սկսվեց Սամբոյի 2013թ. մրցաշրջանը

Սկսվեց Սամբոյի 2013թ. մրցաշրջանը

Հունվարի 26-ից 29-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կկայանա սամբոյի Մրցաշրջան 2013-ի առաջին միջազգային` ,,A,, դասի մրցաշարը, որը կրելով «Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի մրցանակներ» անունը, հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի  փուլերից մեկը:

Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է արցախցի վեց մարզիկ.

Նարեկ Պետրոսյան՝ 62 կգ քաշային կարգ

Մարտին Միրզոյան՝ 68 կգ ք/կ

Արմեն Ադամյան՝ 74 կգ ք/կ

Մավրիկ Նասիբյան՝ 82 կգ ք/կ

Դավիթ Գրիգորյան՝ 90 կգ ք/կ

Տիգրան Համբարձումյան՝ 100 կգ ք/կ

Մեր մարզիկների հետ Ուրալսկ են մեկնել նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը