Լրահոս

22.06.2009 10:50


Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Կիրակի օրը, երեկոյան տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ՝ Ահմեդ Դավուդօղլու և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Ընթրիքի ընթացքում քննարկվել է Իրանում ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային այլ հարցեր։ «Ինչպես միշտ հանդիպումն անցել է՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տակ։ Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացն ու տարածաշրջանային այլ խնդիրներ»,-ասել է Ահմեդ Դավուդօղլուն։ Նա նաև նշել է, որ Իրանը հանդիսանում է Թուրքիայի «շատ կարևոր հարևանը», որի կայունությունն անդրադառնում է ամբողջ աշխարհի կայունության վրա։

Ըստ Cihan-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը