Լրահոս

22.06.2009 11:03


Իրանում անկարգությունների պատասխանատվությունը կդրվի Միր Հոսեյն Մուսավիի վրա

Իրանի անվտանգության խորհուրդն ընդդիմության առաջնորդ Միր–Հոսեյն Մուսավիից պահանջել է դադարեցնել բողոքի հակակառավարական գործողությունների շարունակությանն ուղղված սադրիչ կոչերը։ Հակառակ դեպքում, ինչպես տեղեկացնում է «Пресс-ТВ»-ն, իշխանությունները նախկին վարչապետին սպառնացել են, որ չարտոնված հանրահավաքների հետևանքով մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ամբողջ պատասխանատվությունը կդրվի նրա վրա։

Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ անվտանգության մարմինները երկրում տեղի ունեցած անկարգությունների մեջ կասկածում են ընդհատակյա հակակառավարական «Մոջահեդին-Է» խմբավորման գրոհայիններին, որոնց ֆինանսավորում և պատրաստում են բրիտանական հատուկ ծառայությունները։

Ըստ «Newsru.com»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը