Լրահոս

25.01.2013 17:22


Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. 
Հունվարի 25-ին` ժամը 17։15-ի դրությամբ,  հանրապետության որոշ շրջաններում՝ Ախուրյանում, Արթիկում, Թալինում, Տաշիրում, Սպիտակում եւ Ապարանում տեղում է ձյուն: 
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը