Լրահոս

26.01.2013 11:49


Սերժ Սարգսյանը կմասնակցի Սուրբ Սարգսի տոնակատարությանը

Սերժ Սարգսյանը կմասնակցի Սուրբ Սարգսի տոնակատարությանը

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունվարի 26-ին կայցելի Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներ: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, կլինի Գեղարքունիքի մարզի Շորժա, Ճամբարակ, Այգուտ, Տավուշի մարզի Գոշ, Իջևան, Հաղարծին և Դիլիջան համայնքներում, հանդիպումներ կունենա ընտրողների հետ:

Թեկնածուի նախընտրական շտաբից հայտնում են, որ ՀՀ նախագահի թեկնածուն Շորժայում նաև կծանոթանա Սևանա լճում ձկնաբուծության պիլոտային ծրագրին, պատասխանատուների հետ տեղում կքննարկի Սևանա լճի հիմնախնդիրները: 

Գոշավանքում Սերժ Սարգսյանը կմասնակցի Սուրբ Սարգսի տոնակատարությանը՝ երիտասարդների օրհնության արարողությանը: Քարոզարշավի շրջանակներում նա կայցելի նաև ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնամեթոդական կենտրոն, կշրջի նորակառույց համալիրում, ինչպես նաև ներկա կգտնվի «Տավուշ» բժշկական կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի բացման արարողություններին:

Այս խորագրի վերջին նյութերը