Լրահոս

26.01.2013 12:21


«ԵրԱԶ»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է

«ԵրԱԶ»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է

Հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ճանապարհին գտնվող կամրջի սկզբնամասում Հ. Ղուկասյանի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Հ. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունում գրություն է ստացվել, որ «ԵրԱԶ»-ի վարորդը հունվարի 25-ին` ժամը 17:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնումում գիտակցության չգալով մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը