Լրահոս

26.01.2013 13:15


ՀՀ նախագահի թեկնածուին ոստիկանությունից նամակ են ուղարկել

ՀՀ նախագահի թեկնածուին ոստիկանությունից նամակ են ուղարկել
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը fեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ երեկոյան ինձ հասավ ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի կողմից ինձ հասցեագրված նամակը, որում հստակ տրված են 2007-2013թթ. ՀՀ քաղաքացիություն ստացած այլ պետության քաղաքացիների և 2008-2012թթ. ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ թվային տվյալները: Այս մասին ավելի մանրամասն կխոսեմ երեքշաբթի օրը կայանալիք ասուլիսի ժամանակ: Թեև այս տվյալները ամենևին դեռ բավարար չեն ապագա ընտրությունների անցկացման օրինականությունն ապահաովված համարելու տեսանկյունից, սակայն շատ գնահատելի եմ համարում ԿԸՀ-ի և Ոստիկանության ԱՎ վարչության կողմից իմ առաջարկներին այսօրինակ արձագանքելը: Արդեն ասել էի, որ մենք սկսված ենք համարում ընտրությունների օրինականության ապահովման խնդրի շուրջ իշխանությունների հետ մեր երկխոսությունը, այժմ տեսնենք, թե այն որչափ արդյունավետ կընթանա: Իշխանության կողմից այս ուղղությամբ արված ցանկացած դրական քայլ մենք կողջունենք»:

Այս խորագրի վերջին նյութերը