Լրահոս

22.06.2009 11:34


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: 
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը, Զարուհի Փոստանջյանը, Գրիգորի Մարգարյանը, Արմեն Մելիքյանը, Արծրունի Աղաջանյանը, պաշոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացրել է ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Այս խորագրի վերջին նյութերը