Քաղաքական

28.01.2013 12:52


Ըստ Հրանտ Բագրատյանի` Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որակը սարսափելի է

Ըստ Հրանտ Բագրատյանի` Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որակը սարսափելի է

Այսօրվա ասուլիսին ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ասել է, թե ընթացող քարոզարշավը նորմալ է  գնահատում:  «Երկու տեղ վախի մթնոլորտ նկատել եմ, բայց վստահ չեմ, որ կազմակերպված է եղել: Կարծում եմ, որ ընտրողները փոխվել են, հիմա ուրիշ Հայաստան է, քան 90-ականներին»,-ասել է բանախոսը:

Հրանտ Բագրատյանը նշել է, թե Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի որակը սարսափելի է, որևէ խոստում չկա: Նախագահի թեկնածուն, ինչպես իր մրցակիցներից ոմանք, ասել է, թե ըստ կայքերի սոցհարցումների՝ ինքը հաղթում է: «Մյուս սոցհարցումները խայտառակություն եմ համարում: Ես հիացած եմ նման սոցիոլոգներով, ովքեր սուտ ինֆորմացիա են տարածում: Իշխանություններն իբր լուծել են առաջին տեղի հարցը, հիմա էլ երրորդ տեղի հարցն են լուծում: Ես դիմում եմ դատախազությունը՝ պարզելու, թե ինչպես են կատարվել այդ սոցհարցումերը»,-հայտնել է Բագրատյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը