Լրահոս

28.01.2013 16:31


«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը խորհրդանշական բացիկներ է ուղարկել ՀՀ պաշտոնյաներին

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը խորհրդանշական բացիկներ է ուղարկել ՀՀ պաշտոնյաներին

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը Բանակի օրվա կապակցությամբ մոտ 270 խորհրդանշական բացիկներ է ուղարկել ՀՀ պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին, բոլոր նախարարներին եւ պատգամավորներին, բանակի բարձրաստիճան զինվորականներին, կաթողիկոսին, դատավորներին, ՄԻՊ-ին, մարզպետերին, դատախազներին եւ այլն: Այդ բացիկները խորհրդանշական կերպով ուղարկվել են վերջին տարիներում Հայկական բանակում զոհված մոտ 200 զինծառայողների անունից:
Բանակի բարձրագույն հրամանատարական կազմին եւ մի շարք այլ պաշտոնյաների ուղղված նամակները ստորագրված են 2012-ի հունվարի 27-ին զոհված զինծառայող Փայլակ Շահնազարյանի անունից:

Այս խորագրի վերջին նյութերը