Լրահոս

29.01.2013 11:23


Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը