Լրահոս

29.01.2013 14:09


Նախագահի թեկնածու. «Ինտրիգը Բագրատյան-Սերժ Սարգսյանն է»

Նախագահի թեկնածու. «Ինտրիգը Բագրատյան-Սերժ Սարգսյանն է»

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել Գյումրիում։

–Պայքարը կընթանա մեր և Սերժ Սարգսյանի միջև։ Առաջին տեղի հարցը կարծես լուծել է, հիմա էլ փորձում է լուծել երկրորդ տեղի հարցը,–ասել է Բագրատյանը՝ նշելով, որ նախագահի թեկնածուներից երկուսն են ծրագիր ներկայացրել՝ ինքը և Սերժ Սարգսյանը, բայց վերջինինը ոչինչ չասող ծրագիր է։

Նա նաև ընդգծել է, որ ինտրիգը Բագրատյան-Սերժ Սարգսյանն է, և ինչ-որ սոցիոլոգիական հարցումներով ուզում են ցրել այդ ինտրիգը.

–Ես դիմել եմ դատախազությանը՝ պահանջելով ճշտել, թե ովքեր են կանգնած այդ հարցումների հետևում։ Հարկայինն էլ թող ճշտի, թե ովքեր են նրանց վճարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը