Լրահոս

30.01.2013 09:43


Պատահար Սյունիքի մարզում. ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և մեկ տուժած

Պատահար Սյունիքի մարզում. ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և մեկ տուժած

Հունվարի 29-ին՝ ժամը 22։09-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան–Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին (Սարավան գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միցուբիշի» մակնիշի Տ 2018 (տաքսի) և «ԿամԱԶ» մակնիշի 132 ՏՍ 51 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և մեկ տուժած:

ՃՏՊ-ի հետևանքով տեղում մահացել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Մարտիրոսյանին, ում դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը