Լրահոս

30.01.2013 12:02


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նուրսուլթան Նազարբաևին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նուրսուլթան Նազարբաևին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթիի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 13։13-ին, Ղազախստանի Ալմաթա քաղաքի մերձակայքում վթարի է ենթարկվել «Կոկշետաու-Ալմաթի» չվերթ իրականացնող «Չելենջեր-200» քաղաքացիական ինքնաթիռը

Այս խորագրի վերջին նյութերը