Լրահոս

30.01.2013 12:10


Հանրապետության մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց

Հանրապետության մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. 
Հունվարի 30-ին` ժամը 09։45-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արմավիրի, Նոյեմբերյանի, Գորիսի, Գավառի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի ճանապարհահատվածը:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Այս խորագրի վերջին նյութերը