Լրահոս

30.01.2013 15:36


Սփյուռքահայ գեներալներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Սփյուռքահայ գեներալներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ գեներալները հունվարի 30-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Բարձրաստիճան զինվորականներին նախ ուղեկցել են ինստիտուտի թանգարան, ներկայացրել ռազմական ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը: Շրջայցի ավարտին գեներալները գրառում են կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Բարձրաստիճան զինվորականները ծանոթացել են նաև ռազմական ինստիտուտի լսարանային պայմաններին՝ հակաօդային պաշտպանությունից, մինչև մարտական պատրաստության լսարաններ: Այց ավարտին, սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականները հանդիպել են ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմի և կուրսանտների հետ: Լիբանանից ժամանած բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, խոսելով զինվորական ծառայության ընթացքում ունեցած դժվարությունների մասին, մասնավորապես ասել է. «Ես կարողացել եմ հաղթահարել դրանք, քանի որ հայ եմ, իմ ոգին ամուր է և իրավունք չունեի հետ դառնալու իմ ընտրած ճանապարհից, դուք ևս պատավոր եք շատ համառ լինել Հայաստանը պաշտպանելիս»: Իսկ Չիլիից ժամանած ծովակալ Հեռնան Կույումջյանը կուրսատներին խորհուրդ է տվել ապավինել սեփական բազկին, որպեսզի կարողանալ պաշտպանել հայի տեսակն ու ինքնությունը. «Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում և մենք պետք է ճկուն լինենք, որպեսզի կարողանանք քայլել այդ փոփոխություններին համընթաց, սակայն մեր ինքնությունն ու տեսակը կորցնելու վտանգ էլ կա այս արագության մեջ, այն չկորցնելու համար մենք պետք է ամուր լինենք՝ հոգով, մտքով և ուժով»:

Այս խորագրի վերջին նյութերը