Լրահոս

31.01.2013 19:15


Կդիտարկեն ՀՀ նախագահական ընտրությունները

Կդիտարկեն ՀՀ նախագահական ընտրությունները

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 5 միջազգային եւ 16 տեղական կազմակերպություններ, նաեւ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:

ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ` գրանցվել են ԱՅ ՍԻ Ի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովն ու ԱՊՀ դիտորդական առաքելությունը:

Հունվարի 28-ի դրությամբ` գրանցվել են 16 տեղական կազմակերպություններ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (81 դիտորդ), «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ» ՀԿ-ն (36 դիտորդ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը (77 դիտորդ), «Ընտրական համակարգերի կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (1066 դիտորդ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (285 դիտորդ), «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (65), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն» (15), «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (67), Հայաստանի Հելսինկյան կոմիտե (103), «Արմավիրի զարգացման կենտրոն» (275), «Գորիսի երիտասարդական միություն» (176), «Իրազեկ» (31) եւ «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» (73 դիտորդ) հասարակական կազմակերպությունները:

 

Այս խորագրի վերջին նյութերը