Լրահոս

31.01.2013 16:25


Ինչո՞ւ չպետք է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ըստ ՀՀԿ–ականի

Ինչո՞ւ չպետք է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ըստ ՀՀԿ–ականի

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ հրավիրված համատեղ ասուլիսում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը փաստարկներ է ներկայացրել, թե ինչու չպետք է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին.

–Րաֆֆին հանրությանը հայտնի է, բայց իր թիմում տեղի ունեցած վերջին իրադարձությունները խոչընդոտում են իրեն ընտրելու առումով։ Նա կայուն թեկնածու չէ: Եթե մարդը չի կարողանում կազմակերպել այդ հինգհոգանոց խմբակցությունը, չեմ կարծում, որ 10-միլիոնանոց հայությանը կկարողանա կազմակերպել։

Արմեն Մարտիրոսյանն էլ հակադարձել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր անցած քաղաքական ուղիով ոչ մի բացասական բեռ չունի ուսերին, և եկել է կոնկրետ ծրագրով։

Նա նաև ահազանգել է որոշ անձնագրային տվյալների հավաքագրման և վարչական ռեսուրսների կիրառման մասին: Ի դեպ, ՀՀԿ-ականները նույնիսկ Արմեն Մարտիրոսյանենց բնակարան են գնացել՝ քարոզելու.

–Դուռը թակել են, անձնագիր են ուզել։ Տանը մենակ մայրս է եղել,–ասել է Ա. Մարտիրոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը