Լրահոս

31.01.2013 16:43


ՊՆ մամլո խոսնակ. «Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը կատակ է անում»

ՊՆ մամլո խոսնակ. «Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը կատակ է անում»

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հատուկ մեր բացառիկ լուսավոր գլուխների համար եմ ներկայացնում: Հերթական անգամ մարդիկ չեն հավատում պաշտոնական ու ինչն ավելի վիրավորական է՝ զինվորական ղեկավարությանը, ով հուսալիորեն ապահովում է երկրի անվտանգությունը: Նախագահը հայտարարում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվելու է, իսկ պաշտպանության նախարարը ասել է, որ եթե նման թռիչք իրականացվի, ապա մենք կարող ենք ապահովել այդ թռիչքների անվտանգությունը: Բայց մեր շաաաաաաաաաաաատ խելացիները այս ամենը առանց որևէ խելամիտ փաստարկ հաշվի առնելու կասկածի տակ են առնում և շարունակում են թուրք-թաթարական բաշիբոզուկները հոխորտանքը արտատպել տարբեր տեղերում, խոսել ինչ-որ տանուլ տալու մասին և այլն: Ադրբեջանցիները ասում են, որ կատակ չեն անում, Բորդյուժային են դասեր տալիս և այլն: 

Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը կատակ է անում, ո՛չ, Ադրբեջանը կատակ չի անում, ինչպես կատակ չէր անում 1992, 1993, 1994 թվականներին, երբ Շուշիից բազմապատիկ ավելի մեծ ուժերով փախչում էին, երբ հազարավոր մոջահեդներով հարձակում էին անում ու ատամները կոկորդներն էր մնում: Կատակ չեն անում, երբ հիմա դիվերսանտները իրենց ոտքով գալիս են, բայց մեջքի վրա հետ են գնում: 
Շաաաատ երկար ու բարակ կարող եմ բացատրել ցանկացած մեկին, թե ադրբեջանցիները լավագույն դեպքում ինչ կարող են անել կամ ինչի են ընդունակ, բայց այդ կապակցությամբ մի բան ասեմ միայն: 
1992թ., երբ նույն օդանավակայանը ազատագրվեց ու վերսկսվեցին ՅԱԿ-40-երի թռիչքները այդ ժամանակ էլ Ադրբեջանը ուներ իբր 250 կմ հեռահարությամբ Ս-200, իսկ ինչո՞ւ ոչ մի անգամ չկարողացավ ինքնաթիռ խոցել»:

Այս խորագրի վերջին նյութերը