Լրահոս

01.02.2013 11:05


Հայրիկյանի դուստրն ու անձամբ Հայրիկյանը որոշ մանրամասներ են հայտնել (տեսանյութ)

Հայրիկյանի դուստրն ու անձամբ Հայրիկյանը որոշ մանրամասներ են հայտնել (տեսանյութ)

«Yerkir.am»-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դուստրը` Նարեն, պատմել է, որ երեկ մինչև Հայրիկյանի աշխատանքի գնալը, հարևանները սև հագուստով և գլխարկով մի տղամարդու են նկատել, ով հետևել է Հայրիկյանին:

«Պապան մինչ այդ ոչ մի բողոք չի ասել, որ հետևում են կամ սպառնում են: Մենք տանը նստած էինք և հանկարծ կրակոցներ լսեցինք, վազեցինք շքամուտք, տեսանք` արդեն հարևանները բոլորը դրսում են, ու պարզվեց, որ պապային են կրակել, պապան գալիս էր նկարահանումից,–ասել է Նարեն:

Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին Պարույր Հայրիկյանն անձամբ է պատմել, որ ինքը մեքենայից իջել է, մի փոքր քայլել, և մոտ 20-25 սմ հեռավորության վրա մեկին է նկատել, ձեռքը պարզել է, որից հետո 2 կրակոց է լսել։

–Թեև դեմքը բաց էր, բայց չեմ հիշում,-ասել է Հայրիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը