Լրահոս

01.02.2013 12:04


Գարեգին Չուգասզյան. «Պարույր Հայրիկյանի վրա կրակելով՝ կրակում են Հայաստանի վրա»

Գարեգին Չուգասզյան. «Պարույր Հայրիկյանի վրա կրակելով՝ կրակում են Հայաստանի վրա»

–Պարույր Հայրիկյանի վրա կրակելով՝ կրակում են Հայաստանի վրա,–լրագրողներին ասել է Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը։

Նրա կարծիքով՝ հետագա զարգացումներից պարզ կդառնա՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետևում կանգնածներն ովքեր են, բայց արդեն կարելի է չհամաձայնել տեսակետի հետ, թե այն բեմականացված էր։  

–Այդ մահափորձն ուղղված էր բոլոր հայաստանակենտրոն ուժերի դեմ: Այս դեպքը կարելի է բնութագրել՝ կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր,–նշել է Չուգասզյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը