Լրահոս

01.02.2013 19:46


Ճանաչիր աշխարհն անգլերենով

Ճանաչիր աշխարհն անգլերենով

 Բրիտանական խորհրդի «Ճանաչիր աշխարհն անգլերենով» մեկօրյա համաժողովն իր շուրջը կհամախմբի անգլերեն լեզվի մասնագետներին` քննարկելու Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգի շրջանակում լեզուների իմացության գնահատման առավելությունները, Հայաստանում այդ համակարգի կիրառման հնարավորությունները, ինչպես նաև կներկայացվեն ուսուցիչների կատարելագործմանն ուղղված Բրիտանական խորհրդի դասընթացները, դասավանդման համար նախատեսված նյութերը և անգլերենի իմացության ստուգման միջազգային քննությունները  Եվրախորհրդի հրապարակած Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը հստակորեն սահմանումէ լեզվի իմացության մակարդակները: Այսօր աշխարհում ընդունելի և ճանաչելի դարձած այդ սանդղակովլեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչև C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացությաննախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ: Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգըճանաչելի եւ ընդունելի է միջազգայնորեն:  Բրիտանական խորհրդի առաջարկած դասընթացներն ու քննությունները, որոնք համապատասխանում են այս համակարգին համաժողվի ընթացքում կներկայացվեն Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից; Վրաստանի Իլյայի անվան պետական համալսարանը  նախորդ տարի վերափոխեց անգլերենի դասավանդման իր մոտեցումները, որը և կներկայացնի համաժողովի ընթացքում:

 Բրիտանական խորհուրդն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առցանց ուսուցանմանը: TeachingEnglish(http://www.teachingenglish.org.uk/), LearEnglish (http://learnenglish.britishcouncil.org/en/), LearnEnglish Teens (http://learnenglishteens.britishcouncil.org/) և LearnEnglish Kids (http://learnenglishkids.britishcouncil.org/en/) կայքերը նախատեսված են ինչպես ուսուցիչների, այնպես էլ տարբեր տարիքային խմբերում ընդգրկված անգլերենն ուսումնասիրողների համար:

 Հատուկ այս համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած ուսուցիչների վերապատրաստող Ջերալդ Մաքինթշն ուսուցիչների համար կանցկացնի աշխատաժողովներ` ուսուցիչներին ներկայացնելու դասավանդման ոլորտի զարգացումներն ու փոփոխությունները:

Այս խորագրի վերջին նյութերը