Լրահոս

01.02.2013 13:49


Արա Պապյանը՝ Պ. Հայրիկյանի հետ կատարվածի մասին

Արա Պապյանը՝ Պ. Հայրիկյանի հետ կատարվածի մասին

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոմանք փորձում են սաստել, որպեսզի մարդիկ կարծիքներ չարտահայտեն Հայրիկյանի դեպքի առնչությամբ: Կարծում եմ` ընդհակառակը, պետք է խրախուսել, որ մարդիկ իրենց տեսակետներն արտահայտեն: Սա իրավասու մարմիններին հնարավորություն կտա հարցին նայել նաև այնպիսի տեսանկյունից, որը հավանաբար իրենց մտքով չանցներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ ամենալուրջ քաղաքական որոշումները հաճախ կայացվել են հարցից հեռու մարդկանց տեսակետների հիման վրա, քանի որ նման մարդիկ կաշկանդված ու կաղապարված չեն իրենց մտքով: Օրինակ վերջին դեպքերից, ՆԱՏՕ-ի ընդլայնման գաղափարը սկզբնավորվել է մի ուսանողուհու պարզ առաջարկից:

Օրինակ, ես չեմ կարծում, որ նրանք, ովքեր կրակել են կամ պատվիրել են կրակել Հայրիկյանի վրա, նպատակ են ունեցել սպանել նրան: Երկու կրակոց մոտ տարածությունից, որոնցից միայն մեկն է դիպել անրակին, կամ ցածր պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, կամ հենց այդպես էլ նախատեսված է եղել»:

Այս խորագրի վերջին նյութերը