Լրահոս

02.02.2013 10:35


Ձերբակալվել է Դեդ Հասանի կողմից «գահազուրկ» արված նախկին «օրենքով գողը»

Ձերբակալվել է Դեդ Հասանի կողմից «գահազուրկ» արված նախկին «օրենքով գողը»

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Մերձմոսկովյան շրջանում քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են վրացական հանցավոր խմբավորման պարագլուխ, ծնունդով Հարավային Օսիայից, 1975թ. ծնված Ջեմալ Միքելաձեին (Ջեմո): Ոստիկանները վերջինիս մոտից առգրավել են երկու նռնակ և թմրանյութեր։

Իրավապահները Միքելաձեին ձերբակալել են թմրամիջոցների շրջանառությանը մասնակից լինելու կասկածանքով: Միքելաձեն քրեական աշխարհում «օրենքով գող» էր։ Նա վերջերս սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) խմբավորման հակառակորդն էր: Սպանությունից առաջ Ուսոյանը «գահազուրկ» էր արել Միքելաձեին:

Այս խորագրի վերջին նյութերը