Լրահոս

02.02.2013 11:01


Ջեկի Չանը քաղաքական գործիչ է դարձել

Ջեկի Չանը քաղաքական գործիչ է դարձել

Չինացի աշխարհահռչակ դերասան, 58–ամյա Ջեկի Չանը սկսել է քաղաքականությամբ զբաղվել։ Նա դարձել է ՉԺՀ-ի ազգային քաղաքական խորհրդատվական խորհրդի կազմի անդամ՝ որպես հոնկոնգյան պատվիրակ: 

Մինչ այս էլ դերասանը պարբերաբար հանդես է եկել հայրենասիրական ելույթներով և իր աջակցությունը հայտնել Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։

Ավելին, նա քննադատել էր իշխանությունների դեմ բողոքի գործողություն իրականացնող հոկոնգցիներին, և հավաքները սահմանափակող օրենքի ընդունումն անհրաժեշտ համարել:

Երկար տարիներ ամերիկյան ֆիլմերում նկարահանված դերասանը ԱՄՆ–ին էլ մեղադրել էր ամենակոռումպացված երկիրը լինելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը